Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Առողջապահության լրատու 16-17.2012


Notice: Trying to access array offset on value of type null in /home/med-practic.com/public_html/classes/function.php on line 919

2-րդ տեսակի դիաբետը վարակի՞չ է

2-րդ տեսակի դիաբետը  վարակի՞չ է

2-րդ տեսակի շաքարային դիաբետ կարող են հրահրել աղիներում գտնվող վնասակար մանրէները:  Այսպիսի եզրահանգման են եկել Կոպենհագենի համալսարանի հետազոտողները:

 

Հետազոտողները բացահայտել են, որ 2-րդ տեսակի դիաբետով հիվանդների աղիներում նկատվել է պաթոգենների բարձր մակարդակ: Այս բացահայտումը կարող է հանգեցնել հիվանդության ախտորոշման մեթոդների առավել շուտ հայտնաբերման և, որպես հետևանք, ավելի վաղ բուժման: Այն դեպքում, երբ այս հիվանդությամբ տառապողների թիվն ամբողջ աշխարհում տարեցտարի կայուն աճ է գրանցում:

 

«Մենք ապացուցել ենք, որ 2-րդ տեսակի դիաբետով հիվանդների ստամոքս-աղիքային համակարգում առկա է պաթոգենների բարձր մակարդակ,-նշել է հետազոտության հեղինակ, պրոֆեսոր Յուն Վանը: -Այսկերպ, նման մարդկանց մոտ մանրէների բարենպաստ միջավայր է նկատվում, ինչն էլ բարձրացնում է դրանց դիմադրողականությունն տարբեր տեսակի դեղերի նկատմամբ»:

 

Գիտնականներն այս արդյունքը ստացել են 345 չինացիների հետ անցկացրած հետազոտություններից հետո, նրանցից 171-ն ունեցել է 2-րդ տեսակի շաքարային դիաբետ: Նրանց մոտ որոշվել է վիճակի կենսաբանական ճշգրիտ ինդիկատորները: Նմանատիպ հետազոտություններ միաժամանակ անցկացվել են նաև Դանիայում, որտեղ գիտնականները նույնպես բացահայտել են ստամոքս-աղիքային համակարգում մանրէների նշանակալի ապահավասարակշռություն:

 

Մոտ ժամանակներս նոր հետազոտությունները կորոշեն, թե այն մարդկանց օրգանիզմում, ովքեր, պայմանավորված դիաբետի զարգացման սպառնալիքով, գտնվում են ռիսկի խմբում, այդ մանրէների առկայությունը նորմալ է, թե ոչ: Դրա համար դիաբետիկներից վերցված մանրէների  մի մասը կներմուծեն լաբորատոր մկների օրգանիզմ, որպեսզի որոշեն, թե հիվանդությունը նրանց մոտ  սաստկացել է, թե` ոչ:

 

Մինչև վերջերս 2-րդ տեսակի շաքարային դիաբետի զարգացման գլխավոր պատճառը համարում էին ոչ ճիշտ կենսակերպը: Ամենից հաճախ հիվանդությունը հայտնաբերում  էին ճարպակալման հակված, ինչպես նաև ոգելից խմիչքները չարաշահող ու նստակյաց կենսակերպ վարող մարդկանց մոտ:

Հեղինակ. Ն.Ա.
Սկզբնաղբյուր. Առողջապահության լրատու 16-17.2012
Աղբյուր. med-practic.com
Հոդվածի հեղինակային (այլ սկզբնաղբյուրի առկայության դեպքում՝ էլեկտրոնային տարբերակի) իրավունքը պատկանում է med-practic.com կայքին

Notice: Trying to access array offset on value of type null in /home/med-practic.com/public_html/classes/function.php on line 919
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ